ԱՋԱԿՑԵՔ ՄԵՐ ԴՊՐՈՑԻՆ
Հայ երեխաներն արժանի են ավելի լավ պայմանների:
Դպրոցի կանոնադրություն
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Լոռու մարզի «Վանաձորի Չարենցի անվան N12 հիմնական դպրոց» Պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ`դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է : Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):
- Դպրոցը հանդիսանում է ՀՀ «Լոռու մարզի Վանաձորի Չարենցի անվան թիվ 12 հիմնական դպրոց» Պետական ոչ առևտրային կազմակերպություն։
- Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):
- Դպրոցի գտնվելու վայրն է` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Շիրակացի 23ա
- Դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Դպրոցն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
- Դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցները ձևավորելիս հայերենին զուգակցվում են անգլերենը և ռուսերենը:
- Դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
- Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել oտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
- Դպրոցն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
- Դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն արգելվում են՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
II.ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
- Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (ընդհանուր) և հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:
- Դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման, անհատի բազմակողմանի զարգացուման, նրա առողջության պահպանման, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծման ապահովումն է:
- Դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:
- Դպրոցը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:
- Դպրոցի կողմից հանրակրթություն իրականացնելիս հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`
- ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխատանքները.
- մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.
- սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.
- սովորողների առողջության պահպանման միջոցառումները.
- սովորողների սննդի կազմակերպումը.
- սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.
- սովորողների երկարoրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.
- ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:
- Դպրոցը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
- լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.
- համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.
- ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
- արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:
- Դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
III. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Դպրոցը, ըստ կրթական մակարդակների իրականացնում է 1-ին` և 2-րդ` (տարրական և հիմնական) աստիճանների հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ընդհանուր ծրագրեր:
- Դպրոցում ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
- Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ`Նախարարության) սահմանած կարգով:
- Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է դպրոցը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
- Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր աստիճանի /տարական, հիմնական, միջնակարգ/ ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:
- Դպրոցի շրջանավարտին, ըստ հիմնական և միջնակարգ կրթական մակարդակների տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող ավարտական փաստաթուղթ` վկայական կամ ատեստատ:
- Դպրոցի փոխադրական դասարաներում( բացառությամբ արհեստագործական և ընդհանուր հոսքերի), հոսքային առարկաներից տարեկան դրական գնահատական ունեցող սովորողների համար, մանկավարժական խորհրդի որոշմամբ, սահմանվում են փոխադրական քննություններ այդ առարկաներից: Քննական գնահատականը տվյալ առարկայի համար համարվում է վերջնական գնահատական:
- Դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և ազատելը կատարվում է նախարարության սահմանած կարգով: Դպրոցում հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:
- Դպրոցի դասարանների կազմավորման կարգը, ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական հիմնական, ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի, սահմանում է հիմնադիրը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին (այսուհետ` շահույթ)` կոլեգիալ կառավարման մարմնի`խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ:
- Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝
- համաձայն ուսումնական պլանի.
- խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:
- Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:
- Համաձայն նախարարության սահմանած կարգի, կարող են կազմակերպվել բազմահամակազմ դասարաններ:
- Դպրոցում կարող է կազմակերպվել նաև անհատական ուսուցում` նախարարության սահմանած կարգով:
- Դպրոցում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:
- Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգoրյա կամ վեցoրյա տևողությունը սահմանում է դպրոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է նախարարությունը: Բացառիկ դեպքերում արձակուրդների տրամադրման ժամկետները կարող են փոփոխվել նախարարության համաձայնությամբ:
- Դպրոցը կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական պլանները կազմում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:
- Դպրոցն oրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված, նախարարության կողմից երաշխավորված կամ դպրոցի կողմից մշակված և նախարարության կողմից հավանություն ստացած առարկաներին:
- Դպրոցի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:
- Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է նախարարությունը: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:
- Դպրոցից սովորողին այլ դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝
- ծնողի դիմումի հիման վրա.
- դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
- Ուսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափով դասերից բացակայած սովորողին քննություններին թույլատրելու, դասընթացը կրկնելու կամ դպրոցը թողնելու կարգը և դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
- Առողջական վիճակի պատճառով դպրոց ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար դպրոցը կազմակերպում է տնային ուսուցում` համաձայն նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանի:
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է հիմնադիրը:
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն` համաձայն նախարարության սահմանած կարգի:
- Դպրոցում ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած դպրոցի շրջանավարտը սահմանված կարգով ներկայացվում է ուսման «Գերազանցության մեդալով» պարգևատրման: Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է գովասանագրով, իսկ հիմնական դպրոցի շրջանավարտը, նախարարության սահմանած կարգով, գերազանցության վկայականով:
IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
- Դպրոցի կառավարման մարմիններն են`
- հիմնադիրը.
- նախարարությունը.
- խորհուրդը.
- դպրոցի տնօրենը:
- Հանրակրթության կառավարման մարմինների իրավասությունները դպրոցի կառավարման ոլորտում սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:
- Հանրակրթության բնագավառում հիմնադրի իրավասություններն են՝
- դպրոցի, ինչպես նաև նրա մասնաճյուղի հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը.
- հաստատում է դպրոցի օրինակելի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
- սահմանում է դպրոցի շահույթի տնօրինման կարգը.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
- Նախարարության իրավասություններն են`
- օրինակելի ուսումնական պլանների մշակումը և հաստատումը.
- առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների, գործածության երաշխավորված փաստաթղթերի ձևերի մշակման, փորձաքննության և հրատարակման ապահովումը.
- օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի ձևավորմանը մասնակցելը,
- վաղաժամկետ դադարեցնել (հետ կանչել) խորհրդի իր անդամների լիազորությունները.
- դպրոցի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և նախարարության ընդունած նորմատիվ ակտերի կատարման, կրթական ծրագրերի իրականացման վերահսկումը՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան.
- հիմնադրի սահմանած կարգով ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը՝5 տարի ժամկետով.
- նախարարության փորձագիտական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
- դպրոցի կանոնադրության հաստատումը և դրանում կատարվող փոփոխությունները.
- դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է`
- ամենամյա ծախսերի նախահաշիվը,
- դպրոցի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակները,
- հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
- դպրոցի ընդհանուր կառավարման իրականացումը, նրա բնականոն գործունեության ապահովումը և դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար պատասխանատվություն կրելը.
- իր լիազորությունների սահմաններում դպրոցի կառավարման մարմինների` խորհրդի, տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կանոնադրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.
- դպրոցի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշիռը հաստատելը.
- դպրոցին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում գույքի վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.
- գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար համաձայնություն տալը.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:
- Դպրոցի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները սահմանվում են օրենքով:
- Դպրոցի գործունեության վերահսկողությունն իրականացնում են`
- հիմնադիրը և նախարարությունը.
- Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:
- Դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որի լիազորությունները սահմանվում են օրենքով և կանոնադրությամբ:
- Խորհուրդը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով:
- Դպրոցի խորհրդի լիազորություններն են`
- հիմնադրի սահմանած կարգով տնօրեն ընտրելը.
- դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը հաստատելը.
- հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված նախահաշիվը, ինչպես նաև նպատակային ծրագրերը քննարկելը, որոնց քննարկումներին կարող է մասնակցել հոգաբարձուների խորհրդի լիազոր ներկայացուցիչը.
- գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների վերաբերյալ տնօրենի ներկայացրած առաջարկությունները լսելը և դրանց հավանություն տալը.
- հիմնադրի սահմանած կարգով դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և համամասնությունները սահմանելը:
- Խորհրդի անդամի պարտավորությունների և լիազորությունների դադարեցման դեպքերը սահմանվում են օրենքով:
- Խորհրդի անդամների թեկնածուներ, ըստ նախարարության կողմից հաստատված խորհրդի ընտրության կարգի, առաջադրում են`
- մանկավարժական խորհուրդը.
- ծնողական խորհուրդը.
- նախարարը.
- տարածքային կառավարման մարմինը:
- Նախարարությունը իր սահմանած կարգով հաստատում է խորհրդի անվանական կազմը տասնoրյա ժամկետում կամ խորհրդի ձևավորման կարգի պահանջների խախտման դեպքում`մերժում է խորհրդի անվանական կազմում առաջարկած անձի կամ անձանց թեկնածությունը:
- Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:
- Դպրոցի տնoրենը չի կարող առաջադրվել դպրոցի խորհրդի կազմում:
- Խորհրդի առաջին նիստը գումարվում է պետական լիազորված մարմնի (նախարարության) պահանջով` խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո յոթնoրյա ժամկետում:
- Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ, ընտրվում է խորհրդի նախագահ:
- Խորհրդի նախագահը (նախագահողը)`
- կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
- նախագահում է խորհրդի նիստերը.
- կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:
- Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:
- Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի (նախարարության), տնoրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն վեց անդամ:
- Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տնօրենի ընտրության ժամանակ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
- Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:
- Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ տնօրենի ընտրության նիստը կարող է նաև ձայնագրվել:
- Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնoրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:
- Խորհրդի անդամը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինել չի կարող:
- Դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնoրենը, որի լիազորությունները, պաշտոնի նկարագիրը, ինչպես նաև պաշտոնի նշանակումը, պաշտոնից ազատումը, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Դպրոցի տնօրենը՝
- խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցի զարգացման ծրագիրը, հաստիքացուցակը` համաձայն մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և նկարագրի, տարիֆիկացիան, շահույթի բաշխման նախագիծը.
- մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և մանկավարժների հաշվետվությունները.
- մասնակցում է խորհրդի նիստերին`խորհրդակցական ձայնի իրավունքով.
- նախարարության կողմից հաստատված ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը.
- իրականացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը`համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի, աշխատանքի ընդունումը, տեղաբաշխումը և աշխատանքային պայմանագրի լուծումը.
- ուսուցչական աշխատանքի ընդունվելու բացառիկ դեպքը սահմանվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, կանոնադրության, պաշտոնի նկարագրի և աշխատանքային պայմանագրի համաձայն սահմանում է աշխատողների աշխատանքային պարտականությունները, աշխատանքային ռեժիմը, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար: Խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.
- նշանակում է իր տեղակալներին, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարներին, կատարում է աշխատանքի բաշխում նրանց միջև՝ համաձայն կանոնադրության և Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոնների նկարագրերի.
- վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
- ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
- ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.
- 13) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների, մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.
- սահմանում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում մասնաճյուղի կամ կառուցվածքային ստորաբաժանման իրավասությունները.
- ապահովում է նախարարության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
- ապահովում է կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը հանրակրթության կառավարման մարմինների հետ.
- ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ վիճակի, աշխատանքի անվտանգությանը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է պայմաններ (տարածք, մասնագիտական, կազմակերպական, ինչպես նաև օրենքով չարգելվող այլ օժանդակություն) դպրոցում մանկական, երիտասարդական և այլ մանկապատանեկան հասարակական կազմակերպությունների գործունեության համար.
- սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը: Ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
- ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.
- կանոնադրությամբ սահմանված լիազորությունները իրակնացնելիս համագործակցում է տարածքային կառավարման լիազորված մարմնի հետ.
- օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և դպրոցի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
- Դպրոցի տնօրենը պարտավոր չէ կատարել դպրոցի կառավարման մյուս մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
- Տնoրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալը`անհնարինության դեպքում՝այլ անձ, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:
- Տնօրենի լիազորությունները դադարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է նախարարության կողմից`պահպանելով կանոնադրության 67 կետի պահանջը:
- Դպրոցի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը՝
- պատասխանատու է դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.
- հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
- դպրոցի տնօրենի հետ համատեղ իրականացնում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է նախարարության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
- կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվություններ.
- ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.
- կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն, ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.
- հսկում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը:
- Դպրոցի տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)`
- կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը.
- ապահովում է դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
- կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին oգնություն ցույց տալու համար.
- դպրոցի, նրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում.
- ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.
- աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.
- հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.
- կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում` հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.
- մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը:
- Դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը`
- պատասխանատու է դպրոցի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, դպրոցի սանիտարահիգենիկ ու բարեկարգ վիճակի ուսումնական պարապմունքներին` դասասենյակների ժամանակին նախապատրաստման հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար.
- միջոցներ է ձեռնարկում դպրոցի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար
- Դպրոցի սովորողների հետ ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)`
- կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության ճանաչողական բնույթի մանկապատանեկան միջոցառումներ.
- նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.
- մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի իրականացմանը.
- պահպանում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
- Դասարանի ղեկավարը`
- դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.
- նպաստում է դպրոցի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.
- անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական oգնություն.
- իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, դպրոցի տնoրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.
- կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.
- Դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.
- արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը:
- Կանոնադրությամբ, ինչպես նաև հիմնադրի կողմից սահմանած «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների» անվանացանկով նախատեսված պաշտոնները ընդգրկվում են հաստատության հաստիքացուցակում` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի և կանոնադրության 47-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն:
- Դպրոցի ուսուցչի և մյուս մանկավարժական աշխատողների պաշտոնների, ցանկը և նկարագրերը սահմանում է հիմնադիրը:
V. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
- Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, ծնողական, աշակերտական, հոգաբարձուների խորհուրդներ: Դպրոցում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:
- Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմը արձանագրվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով՝
- քառասուն մանկավարժներից ավելի համակազմ ունենալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են՝ տնօրենը, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի, հոգաբարձումների խորհրդի մեկական ներկայացուցիչներ, արհմիութենական կոմիտեի նախագահը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 մանկավարժներ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ.
- մինչև քառասուն մանկավարժներից կազմված համակազմի դեպքում դպրոցի բոլոր մանկավարժական աշխատողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ:
- Մանկավարժական խորհուրդը, նախարարության սահմանած կարգով, իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի անդամության թեկնածուներ:
- Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
- 1) դպրոցի զարգացման ծրագիրը և ներկայացնում է այն խորհրդի քննարկմանը
- 2) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.
- 3) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
- 4) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.
- 5) դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.
- 6) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:
- Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝
- դպրոցի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին.
- դպրոցի հոսքերի ձևավորման մասին.
- սովորողներին դասարանից-դասարան (այդ թվում՝ դպրոցի կազմում` հիմնական կրթության 2-րդ մակարդակից 3-րդ մակարդակ փոխադրվելիս) փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.
- դպրոցի տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.
- սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.
- որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.
- բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.
- սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.
- դպրոցի շրջանավարտներին ավարտական փաստաթուղթ տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.
- օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.
- դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին
- դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հացերի մասին:
- Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է:
- Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների բարեխիղճ կազմման համար, նիստի արձանագրությունը՝ կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել:
- Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`
- 1) տնօրենի նախաձեռնությամբ.
- 2) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.
- 3) նախարարության նախաձեռնությամբ:
- Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
- Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, հրավիրվում են` ծնողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք: Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է դպրոցի աշխատակիցներին մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Մանկավարժական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ: Մանկավարժական խորհրդի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ խորհրդի ընտրության ժամանակ` առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:
- Խորհրդի անդամների ընտրությունն անցկացվում է փակ քվեարկությամբ: Ընտրված են համարվում երկու առավել ձայն հավաքած ներկայացուցիչները:
- Մանկավարժական խորհրդի անդամների ձայների հավասար բաժանվելու դեպքում ընդունվում է տնօրենի առաջարկը: Եթե տնօրենը համաձայն չէ մանկավարժական խորհրդի ընդունած որոշման հետ, վերջնական որոշումը կայացնում է նախարարը` մեկ շաբաթվա ընթացքում:
- Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումը ապահովում է դպրոցի տնօրենը և պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին` արդյունքների մասին:
- Մեթոդական միավորումները ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում։ Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ հարակից առարկաների ուսուցիչներից։
- Առարկայական մեթոդական միավորումը`
- քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները, և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին տալիս երաշխավորություններ.
- ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում գործնական աշխատանքում.
- նպաստում է ուսուցիչների որակավորման բարձրացմանը.
- որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին նախապատրաստում է ատեստավորման.
- կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական, խորհրդակ-ցություններ, խորհրդատվություններ.
- ուսուցիչներին հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճում-ներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.
- սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն.
- մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում առաջարկություն ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին.
- կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում մեթոդական միավորման անդամների միջև և առաջարկություն է ներկայացնում դպրոցի տնօրենին.
- կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ։
- Տարբեր դպրոցների և ուսուցիչների նախաձեռնությամբ կարող են ստեղծվել միջդպրոցական մեթոդական միավորումներ։
- Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են ամիսը առնվազն մեկ անգամ և արձանագրվում են։
- Դասարանների ծնողական խորհուրդները` նախագահ և երկուսից չորս անդամի կազմով ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից մեկ ուսումնական տարվա համար:
- Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:
- Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:
- Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումը արգելվում է:
- Ծնողական դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցականին` տնօրենը:
- Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանականը` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:
- Դպրոցի ծնողական խորհուրդը՝
- դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.
- դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժ-ների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
- մասնակցում է դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմա-նագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.
- աջակցում է դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.
- լսում է տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.
- դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում ձևավորում է միասնական պահանջներ.
- ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.
- օգնում է դպրոցին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.
- մասնակցում է սովորղների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է դպրոցի ուսումնանյութական բազայի հարստաց-մանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.
- մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյութական օգնություն ցույց տալու գործին.
- աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.
- ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը դպրոցում.
- ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.
- ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:
- Դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է դպրոցի մանկավարժական և հոգաբարձուների խորհուրդների հետ:
- Դպրոցի ծնողական խորհուրդը տնօրենի նկատմամբ անվստահությունը կարող է ներկայացնել դպրոցի խորհրդին:
- Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները:
- Ծնողական խորհուրդը իր աշխատանքների մասին հաշվետվություն է տալիս խորհրդի կազմի վերընտրության ժամանակ:
- Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
- Հաստատության աշակերտական ինքնավարության բարձրագույն մարմինը դպրոցի բարձր դասարանների (6-12-րդ դասարաններ) աշակերտների ընդհանուր ժողովն է, որի նիստերին կարող են մասնակցել նաև ցածր դասարանների աշակերտները:
- Նոր ուսումնական տարվա առաջին աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից` սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:
- Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է՝
- տարեկան առնվազն երկու անգամ աշակերտական խորհրդի նախագահի կողմից.
- արտահերթ ժողով կարող է հրավիրվել` աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով.
- դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ:
- Աշակերտները կարող են ստեղծել նաև ըստ հետաքրքրությունների ակումբներ, միավորումներ, որոնք հանդիսանում են աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ:
- Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) դպրոցի սեպտեմբերյան ժողովում ձևավորում է խորհրդակցական մարմին` աշակերտական խորհուրդ:
- Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի), դասարանական ժողովի, գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են դպրոցի կանոնադրությամբ և նախարարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակըրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:
- Աշակերտական խորհուրդը` ժողովրդավարության և ինքնավարության սկզբունք-ներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին:
- Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է խորհրդի և մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:
- Հոգաբարձուների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել դպրոցի գործունեությամբ շահագրգիռ անձինք, անհատ ձեռներեցներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ:
- Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է առնվազն հինգ հոգաբարձուներից:
- Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավասու է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
- Հոգաբարձուների խորհրդի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծա-մասնությամբ: Խորհրդի նիստեր գումարվում են տարվա ընթացքում առնվազն չորս անգամ: Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են:
- Հոգաբարձուների խորհուրդը`
- օժանդակում է դպրոցի համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, արտաբյուջետային ֆոնդի ձևավորմանը.
- նպաստում է դպրոցի կողմից իրականացվող լրացուցիչ, ինչպես նաև օրենքին և դպրոցի կանոնադրությանը չհակասող այլ ծրագրերի իրականացմանը.
- աջակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանն ու սովորողների ամառային հանգստի կազմակերպմանը.
- լսում է իր հատկացրած միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը.
- մասնակցում է դպրոցի զարգացման ծրագրերի քննարկմանը.
- իր կազմից ընտրում է դպրոցի մանկավարժական խորհրդի անդամ.
- օժանդակում է այլ ուսումնական հաստատությունների հետ դպրոցի համագոր-ծակցությանը, միջազգային կապերի ստեղծմանը:
- Հոգաբարձուների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է ավագ հոգաբարձու` մեկ տարի ժամկետով:
- Ավագ հոգաբարձուն`
- կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, հրավիրում է խորհրդի նիստ և վարում այն.
- հոգաբարձուների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն վերապահված լիազորությունները:
- Հոգաբարձուների խորհրդի տրամադրած ֆինանսական միջոցները մուտքագրվում դպրոցի արտաբյուջետային հաշվին: Այդ միջոցների օգտագործումը կատարում է դպրոցի տնօրենը` համաձայն խորհրդի կողմից հաստատված նախահաշվի: Խոշոր միանվագ մուծումների դեպքում` հոգաբարձուների խորհուրդը դպրոցին կարող է առաջարկել նպատակային ծրագիր:
- Հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել դպրոցի խորհրդի նիստերին, եթե քննարկվում է հոգաբարձուների խորհրդի առաջարկությունը: Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը կարող է մասնակցել խորհրդի այն նիստին, երբ քննարկվում է հոգաբարձուների խորհրդի կողմից առաջարկված նախահաշիվը կամ նպատակային ծրագիրը:
- Հոգաբարձուների խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն, իսկ կամավոր գույքային վճարների դեպքում`որպես հիմնադրամ և իր գործունեությունը կազմակերպել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Դպրոցի տնoրենը, նրա տեղակալները, խորհրդի, ինչպես նաև խորհրդակցական մարմինների անդամները դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող հանրակրթական դպրոցի:
VI.ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
- Դպրոցում կրթական գործընթացի մասնակիցներն են`
- 1) սովորողը.
- 2) սովորողի ծնողը.
- 3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.
- 4) վարչական աշխատողները.
- 5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` նախարարության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:
- Դպրոցում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ
- Սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
- Դպրոցն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական oգնություն և սպասարկում, ինչպես նաև սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ:
- Յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն, որն իրականացվում է դպրոցի բժշկական սպասարկ-ման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:
- Դպրոցում կարգապահությունն ապահովվում է օրենքով, կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:
- Դպրոցի ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:
- Սովորողների համար հիմնադրի, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցի, ինչպես նաև սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:
- Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունքը սահմանափակվում է օրենքով:
- Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
- Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս այն անձի կողմից, ում վրա դրված են այդ պարտականությունները, ըստ ծառայության, կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
VII. ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Դպրոցի սեփականությունը ձևավորվում է դպրոցի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև դպրոցի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
- Դպրոցն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հիմնադրի անունից լիազորված պետական մարմնի` նախարարության համաձայնությամբ հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի oգտագործման արդյունքում դպրոցի ստացած եկամուտները դպրոցի սեփականությունն են:
- Դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները սահմանում է հիմնադիրը:
- Դպրոցը ֆինանսավորում է հիմնադիրը: Դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
- Դպրոցի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի` կախված սովորողների թվից՝
- դպրոցը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում.
- լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է հիմնադիրը:
- Դպրոցի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`
- հիմնադրի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.
- բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված միջոցները:
- Դպրոցի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` նախարարության կողմից ընտրված աուդիտորի կամ հիմնադրի ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:
VIII.ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
- Դպրոցը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Դպրոցի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե: